Ի՞նչ է նոր կորոնավիրուսը (COVID-19)

Խորհրդատվություններ ծնողների, դաստիարակների և հետաքրքրված անձանց համար 

COVID-19-ը կորոնավիրուսների նոր շտամն է, որի տարածումը մարդկանց մեջ առաջին անգամ արձանագրվել է 2019 թվականին, Չինաստանում, Հուբեյ նահանգի վարչական կենտրոն Ուհանում և այսօրվա դրությամբ այն հայտնաբերվել է աշխարհի 100-ից ավել երկրներում, այդ թվում վարակի մի քանի դեպքեր են գրանցվել նաև Վրաստանում: Առողջապահության փորձագետների մոտ մտահոգություն են առաջացնում նոր վիրուսի մասին սակավ տեղեկատվությունը և այն փաստն, որ այն կարող է առաջացնել ծանր հիվանդություն և զարգանա թոքաբորբ:

  Ինչպե՞ս է տարածվում COVID-19-ը: Վիրուսը տարածվում է`

  Որո՞նք են COVID-19-ին բնորոշ ախտանիշները:

  Ովքե՞ր են գտնվում COVID-19-ով վարակվելու վտանգի տակ:

  Հիվանդանու՞մ են արդյոք երեխաները COVID-19-ով:

Ինչպե՞ս պետք է վարվեք, եթե երեխան ունի COVID-19-ին նման ախտանիշներ:

 Պահպանեք ձեռքերի և շնչառական հիգիենայի կանոններն, ինչպիսիք են ձեռքերի պարբերարաբար լվացումը և վստահ եղեք, որ երեխային կատարվել է օրացույցով սահմանված բոլոր պատվաստումներն, որպեսզի երեխան պաշտպանված լինի այլ վիրուսային և բակտերիական վարակներից:

    Պե՞տք է արդյոք երեխային ուղարկեք մանկապարտեզ կամ դպրոց:

  Կա՞ արդյոք բուժում COVID-19-ի դեմ:

   Համարվու՞մ է արդյոք հակաբիոտիկը COVID-19-ի կանխարգելման և բուժման միջոց:

    Ինչպե՞ս նվազեցնել ձեր և շրջակայքում գտնվող մարդկանց COVID-19-ով վարակվելու վտանգը:

COVID-19-ից պաշտպանվելու համար հարկավոր է պահպանել գրիպի և այլ շնչառական հիվանդությունների կանխարգելման ընդհանուր խորհրդատվությունները`

#1 Հաճախակի լվացեք ձեռքերը – ձեռքերի լվացումն օճառով և ջրով կամ սպիրտ պարունակող լուծույթով ոչնչացնում է ձեռքերի մաշկի վրա գտնվող վիրուսները:

     Լվացեք ձեռքերն օճառով և ջրով առնվազն 20 վայրկյանի ընթացքում կամ մշակեք սպիրտ պարունակող լուծույթով`

#2. Պահպանեք շնչառական համակարգի հիգիենան`

#3. Պահպանեք անվտանգ հեռավորություն

#4. Կեղտոտ ձեռքերով չդիպչեք աչքերին, քթին և բերանին – Ձեռքերով դուք հպվում եք այնպիսի մակերեսների, որոնք հնարավոր է աղտոտված լինեն վիրուսով

#5. Ընդունեք միայն բարձր ջերմաստիճանի տակ լավ մշակված և խաշված մսամթերք և կաթնամթերք

#6. Հաճախակի օդափոխեք և մաքրեք բնակարանը և աշխատանքային միջավայրը խոնավ կարգով, իրականացրեք նյութերի և դրանց մակերեսների ախտահանում: Դեռ հայտնի չէ, թե որքան ժամանակ է պահպանում կենսունակությունը նոր կորոնավիրուսը մակերեսների վրա: Սակայն, առկա տեղեկատվությամբ, այս ժամանակահատվածը մի քանի ժամ է: Հետևաբար, նպատակահարմար է առարկաների մակերեսների (օր.` աշխատանքային և գրասեղաններն, առարկաների [օր.` հեռախոս, ստեղնաշար] ) պարբերաբար մաքրումը: Պարզ ախտահանման միջոցները կարող են ոչնչացնել վիրուսն, որից հետո մարդիկ այլևս չեն վարակվում:

#7. Հետաձգեք ճանապարհորդությունն, եթե դրա խիստ անհրաժեշտությունը չկա:

COVID-19-ի տարածման հետ կապված իրավիճակի պատճառով, խուսափեք հատկապես բարձր ռիսկային գոտու երկրներ շրջագայելուց (այսօրվա դրությամբ – Չինաստան, Հարավային Կորեա, Իրան, Իտալիա):

#8. Եթե ձեր կամ ձեր ընտանիքի անդամների մոտ նկատվում են շնչառական ախտանիշներ (տաքություն, հազ և շնչառության դժվարացում), ժամանակին դիմեք բժշկի: Անմիջապես տեղեկացրեք բժշկական հաստատությանը կամ կապնվեք 112-ին, եթե շրջագայել եք այն երկրներում, որտեղ տարածված է COVID-19-ը, կամ շփվել եք անձի հետ, որը մոտակա ժամանակահատվածում ճանապարհորդել է բարձր ռիսկային գոտու երկրներում և նրա մոտ նկատվում էին շնչառական վարակներին բնորոշ ախտանիշներ:

 Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել`

1505 (24/7 ընթացքում) – Վրաստանի Օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարություն կամ այցելեք կայքէջ` moh.gov.ge.

116001 (երկուշաբթի – ուրբաթ, 10:00 – 18:00) – Հիվանդությունների վերահսկման և հասարակական առողջության ազգային կենտրոն կամ այցելեք կայքէջ` ncdc.ge;

Վրաստանի Կառավարության Վրաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման կայքէջ` https://stopcov.ge/

Պահպանեք ձեր և ձեր երեխաների առողջությունը:

Հիվանդությունների վերահսկման և հասարակական առողջության ազգային կենտրոնը մաղթում է առողջություն:

Գրքույկը պատրաստվել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի (NCDC) կողմից և թարգմանվել է հայերեն ՝ «Բաց հասարակության Վրաստան» (Open Society Georgia Foundation) հիմնադրամի աջակցությամբ ՝ «Covid-19 էթնիկ փոքրամասնությունների մասին տեղեկատվության տարածում» ծրագրի շրջանակներում:

Ի՞նչ է նոր կորոնավիրուսը (C… by OSGF on Scribd

 


ბროშურა “რეკომენდაციები მშობლების, პედაგოგებისა და დაინტერესებული პირებისთვის ” მომზადებულია დაავადებათა კონტროლისა და საზოგადოებრივი ჯანმრთელობის ეროვნული ცენტრის მიერ, თარგმნილია საქართველოს ღია საზოგადოების ფონდის მიერ სომხურ და აზერბაიჯანულ ენებზე პროექტის “კორონავირუსის (COVID-19) შესახებ ინფორმაციის გავრცელება ეთნიკურ უმცირესობებს შორის” ფარგლებში.